Օգոստոսին Հայաստան ռեկորդային թվով զբոսաշրջիկ է եկել

Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում` Իրանը։

2023թ-ի օգոստոսին Հայաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Օգոստոս ամսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ։ Սա 2018–ից ի վեր գրանցված լավագույն ցուցանիշն է։ Կոմիտեից հայտնում են, որ 2022թ. Հայաստան է այցելել 262 հազար, 2019թ.–ին` 288 հազար զբոսաշրջիկ։

Նշվում է նաև, որ ամենաշատը Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում` Իրանը։

Հավելենք, որ 2023թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել ընդհանուր 1 միլիոն 590 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը մոտ 25%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print