15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի բիզնեսների աջակցմանը

Այժմ կնքեցինք նոր պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը, խթանմանը, ֆինանսավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում։

Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար (ՄՓՄՁ):

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում։

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շատ հորուստ փորձ ունենք. առաջին պայմանագիրը ստորագրել ենք դեռևս 2003 թվականին։ Այժմ կնքեցինք նոր պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը, խթանմանը, ֆինանսավորմանը՝ հատկապես գյուղական վայրերում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, մեր առաջնային նպատակն է կենտրոնանալ մասնավոր հատվածի վրա: Նպատակ ունենք մեծ աջակցություն տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և դա անելու լավ միջոց է Ակբա բանկի հետ համագործակցությունը: Պետք է նաև շեշտեմ Եվրոպական Միության աջակցությունը, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի առանց Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի աջակցության»,- նշել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print