ՄԱԿ-ը, պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ պետք է ջանքեր գործադրեն Լաչինի միջանցքի բացման համար։
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին, թվիթերում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա հրապարակել է նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ջրի կենսական կարևորության մասին գրառումը։
«Այս ընթացքում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ամառային եղանակին նույնպես բախվում է ջրի սակավության խնդրի հետ։ Վառելիքի պակասի պատճառով պոմպերն աշխատում են հզորության կեսի չափով։ ՄԱԿ-ը, պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ պետք է ջանքեր գործադրեն Լաչինի միջանցքի բացման համար»,- գրել է նա։
–

