▶F16-ի խոցումը ՊԲ-ի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չարվեց՝ չսադրելու համար․ Տոնոյան

ՊՆ նախկին նախարարը նշեց, որ պատերազմից առաջ թուրքական ինքնաթիռների վերադասավորումը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել։

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում Նախիջևանի զորավարժություններում F16-երի վերաբազավորում տեղի ունեցավ դեպի Գյանջա, ՆԱՏՕ-ի հետ երկարատև գործակցության իմ փորձը բոլորիս՝ գլխավոր շտաբին և ինձ հուշեց, որ F16-երի տեղակայումն այնտեղ վարժանքի նպատակով չէ։ Այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ՝ 6 ժամ, 8 ժամ գտնվում էին օդում՝ 25-45 կմ, անգամ ժամանակ առ ժամանակ այնպիսի մոտեցումներ էին լինում, որոնք ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, նշանակում էր՝ ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա։ Այսինքն, մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ներկայացրեց Տոնոյանը՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանից սկսած իր և ՌԴ պաշտպանության նախարարի 3 հանդիպում է եղել։

«Այո, չսադրվելու և սառնասրտություն ցուցաբերելու խնդրանք կար մեզ, որը հնարավորինս բավարարվել է։ Ամեն դեպքում, F16-ի խոցումը ՊԲ-ի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր արվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print