Հակակոռուպցիոն դատարանը որոշումն այսօր առավոտյան է հրապարակել։
Հակակոռուպցիոն դատարանը թույլատրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին օգոստոսի 1-ին և 2-ին Ազգային ժողովում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Պաշտպանի փոխանցմամբ, դատարանը որոշումն այսօր առավոտյան է հրապարակել։
«Տոնոյանի մասնակցությունը նիստին թույլատրելու համար նաև ԱԺ քննիչ հանձնաժողովն էր միջնորդություն ներկայացրել դատարան»,-ասել է Հովհաննիսյանը։
Ավելի քան 1.5 տարի անազատության մեջ գտնվող Տոնոյանը մեղադրվում է շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։

