Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում առաջինն է

Հայաստնաը երկամարտում նվաճել է 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Ոսկե մեդալակիր դարձան Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ):

Բրոնզե մեդալ նվաճեց Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ) , իսկ երրորդ տեղը գրավեցին Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), Կարլեն Դավթյանը (49 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ) և Աշոտ Մարգարյանը (102 կգ):

Հայաստանի տղամարդկանց հավաքականը պատանեկան ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի, իսկ աղջիկների հավաքականը՝ Տարոն Թովմասյանի և Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print