Ozon-ն արդեն Հայաստանում է

Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ յոթ օր:

Գնորդներին հասանելի է Ozon ռուսաստանյան մարքետփլեյսի գրեթե ողջ տեսականին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանում գնորդները առաջին փուլում կկարողանան ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով։ Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ յոթ օր:

«Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում՝ սեփական առաքման ծառայությունը եւ պատվերների ընդունման եւ տրամադրման կետերի ցանցը», – ասվում է հաղորդագրությունում:

Բացի Ռուսաստանից, Ozon-ն արդեն լոգիստիկ ենթակառուցվածք ունի Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print