Թուրքիան այսօրվանից բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը։
Այժմ այն մեկ տոննա բեռի համար կկազմի 4,42 դոլար՝ նախկին 4,08 դոլարի փոխարեն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս որոշումը համապատասխանում է նեղուցների հատումը կարգավորող Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին:

