ՔՊ-ում մտադիր են Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում եւ կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։

Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության չեն եկել: Եւ չնայած դրան շաբաթվա վերջում էլ Բրյուսելում Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում։ ՔՊ-ում կարծում են, որ առնվազն իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում եւ ինչում են արտահայտվում տարաձայնությունները:

Հատկապես, որ այդ հարթությունում ակնհայտ ակտիվություն է նկատվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ», իսկ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print