Յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ ստիպված է լինում պաշտպանել ժողովրդավարությունը։ Պաշտպանել իր հիմնարար ազատությունները։ Ես հավատում եմ, որ սա մեր պահն է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է դարձյալ մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2024 թվականի նոյեմբերին։
«Յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ ստիպված է լինում պաշտպանել ժողովրդավարությունը։ Պաշտպանել իր հիմնարար ազատությունները։ Ես հավատում եմ, որ սա մեր պահն է։ Ահա, թե ինչու ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրման։ Միացեք մեզ։ Եկեք ավարտենք աշխատանքը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը։
–

