Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում։

Վերջնական հայտացուցակում ներգրավվել են դարպասապահներ Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»), Արսեն Բեգլարյանը («Ուրարտու») և Արման Ներսեսյանը («ԲԿՄԱ Հայաստան»)։

Պաշտպաններ` Երջանիկ Գուբասարյան («Նոյ»), Վարազդատ Հարոյան («Անորտոսիս», Կիպրոս), Գեորգի Հարությունյան ( «Կրասնոդար» Ռուսաստան), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Կամո Հովհաննիսյան («Աստանա», Ղազախստան), Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)։

Կիսապաշտպաններ` Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»), Խորեն Բայրամյան («Ռոստով», Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա), Էդգար Բաբայան («Ռաններս», Դանիա), Վահան Բիչախչյան («Պոգոն», Լեհաստան), Դավիթ Դավթյան («Փյունիկ»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Լուկաս Սելարայան («Կոլամբուս Կրյու», ԱՄՆ)։

Հարձակվողներ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա), Սարգիս Ադամյան («Քյոլն», Գերմանիա):

Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին։

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print