Այս ամիս լրացավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի պաշտոնավարման մեկ տարին։ Այս առիթով մարզպետը հյուրընկալվել է մարզային Սյունիք հեռուստաընկերությունում և ամփոփել կատարված աշխատանքներն ու ներկայացրել առաջիկա անելիքները։ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է հանրապետության խոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակներն ու անհրաժեշտությունը։







