2022թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ․ դրամ․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահի խոսքով՝  դեկտեմբերի տվյալներն ամփոփելուց հետո ռեկորդային է եղել աշխատատեղերի թիվը՝ 704 հազար։ 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրել է, որ 2022թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ․ դր․, ինչը 339 մլրդ-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

«Վերադարձի գումարը կազմել է 263 մլրդ, որի մեջ մտնում է թե ԱԱՀ-ի, թե եկամտային հարկի, չնչին մասով՝ ակցիզային հարկի վերադարձը, ինչը 78 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարի»։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ ԱԱՀ գումարի վերադարձը կատարվում է ամսական կտրվածքով. «Այսքան գումար վերադարձվել է տնտեսություն, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել բիզնեսի կողմից հետագա ներդրումներն անելու մեջ»։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝  դեկտեմբերի տվյալներն ամփոփելուց հետո ռեկորդային է եղել աշխատատեղերի թիվը՝ 704 հազար։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print