Վաղվանից Արցախում ուսումնական գործընթացը կվերսկսվի

Տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Փետրվարի 20-ից Արցախ Հանրապետությունում կվերսկսվի գազամատակարարման խափանման պատճառով կասեցված ուսումնական գործընթացը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով», — ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print