2022 թ-ի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից տուժած Ջերմուկ համայնքում տնտեսավարողների կոմունալ ծախսերը ամբողջությամբ կփոխհատուցվեն, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Ջերմուկում 2022 թ․-ի սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի, հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը 2022 թ․-ի հեկտեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50 %-ից ավելի, կփոխհատուցվի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի ընդհանուր գումարի 100%-ը։

