Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026

Մեղրին հռչակվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք։ Միջոցառումների շարքը մեկնարկեց խորհրդանշական ծառատունկով։ ԱՊՀ անդամ երկրների պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարության և համայնքային իշխանության ուղեկցությամբ շրջեցին Մեղրու պատմամշակութային վայրերում։ Ագարակի կենտրոնական հրապարակում անդամ երկրները ներկաներին ցուցադրեցին մշակութային ժառանգության նմուշներ՝ «Արտ Էքսպո» ցուցահանդեսի շրջանակում։ Տոնական օրն ավարտվեց գալա-համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ։ Առավել մանրամասն պատմում է Աննա Մելքումյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print