Իրանը սպառնացել է թիրախավորել Պարսից ծոցի էներգետիկ եւ ջրային ենթակառուցվածքները

Իրանը հայտարարել է, որ կթիրախավորի Պարսից ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իր սպառնալիքը՝ հարվածներ հասցնելու Իրանի էլեկտրացանցերին։

Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չվերաբացի Հորմուզի նեղուցը։

Երկուշաբթի վաղ առավոտյան Իսրայելի զինված ուժերը հայտարարել են Թեհրանի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների նոր փուլի մեկնարկի մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print