Հանրապետության տարածքում մարտի 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևանում մարտի 21-25-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

