Ֆրանսիան թույլատրել է ԱՄՆ-ի ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելքի իր բազաներ

Ֆրանսիայի զինված ուժերը հայտարարել են, որ Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների մուտքը Մերձավոր Արևելքի իր որոշ բազաներ։

«Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների շրջանակներում նրանց ինքնաթիռների ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է մեր բազաներում»,- AFP-ին հայտնել է Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի խոսնակը։

«Այս ինքնաթիռները նպաստում են Պարսից ծոցում մեր գործընկերների պաշտպանությանը»,- հավելել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print