Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող արդարացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները, քանի որ դրանք, ըստ իրեն, խախտում են միջազգային իրավունքը։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսման դեպքում», – հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ ցանկալի է հնարավորինս շուտ դադարեցնել հարվածները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print