Սյունիքում ՆԳՆ ոստիկանությունը առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print