Քուվեյթը սխալմամբ երեք ամերիկյան ռազմական օդանավ է խոցել

Մարտի 1-ի երեկոյան Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ երեք ամերիկյան F-15 ռազմական օդանավ են խոցել:

Այդ մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Բոլոր վեց օդաչուները ողջ են մնացել, նրանց իրավիճակը կայուն է: 

Պատահարի պատճառները հետաքննվում են:

Նշենք, որ F-15 օդանավի գինը կազմում է մոտ $‌ 30 միլիոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print