Սյունիքի հետ կապված մեր կարմիր գիծը պահպանվում է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Տարածաշրջանում, հատկապես՝ Սյունիքում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը, որը մեզ համար կարմիր գիծ է, պահպանվում է՝ անկախ նրանից պատերազմի մեջ ենք, թե ոչ։ Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է։

«Միջանցքի գաղափարը, որ որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չէին և նաև Իրանի համար ընդունելի չէին։

Մի արհեստական անուն էլ դրա համար ներկայացվել էր՝ «Զանգեզուրի միջանցք», որի վերաբերյալ Իրանը վճռականորեն հայտարարել էր, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն, ինչպես նաև ինքնիշխանության հարցում որևէ փոփոխություն Իրանը չի հանդուրժի։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը, ում կորուստը մենք այսօր սգում ենք, նա ուներ բազմաթիվ հայտնի խոսքեր, որոնք քննադատում էին հենց այդ արհեստածին գաղափարը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print