Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ:
Հայաստանում 2021թթ.-ին չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը կազմել է 54519։
2021թ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 000 բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 000 բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում է Երևանը, ապա՝ Շիրակը և Կոտայքը, ամենաքիչը դեպքերը Սյունիքում են։

