Կառավարության որոշմամբ անապահովության գնահատումը նախորդ տարվա մարտի 17-ից սկսեց հաշվարկվել նոր բանաձևով: Հերթական պիլոտային ծրագիրը նախ կգործարկվի Սյունիքի ու Կոտայքի մարզերում: Նոր համակարգի պատճառով մի շարք քաղաքացիներ զրկվեցին նպաստից, որոնցից մեկը Կապանում բնակվող տիկին Արմեդան է։ Նա միայնակ է խնամում հաշմանդամ որդուն ու թոռանը և խիստ կարիքի մեջ է:








