Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար գյուղում կյանքն այժմ բաժանվում է երկու փուլի՝ ճանապարհից առաջ և հետո։
Տասնամյակների սպասումից հետո 2025 թվականին շահագործման հանձնված Վերիշեն –Խոզնավար 18.3 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը ոչ միայն կրճատել է գյուղին կապող տարածությունը, այլև նոր շունչ է տվել սահմանապահ գյուղին։

