Հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 2,2 անգամ․ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման վերաբերյալ թվեր է հրապարակել։

«Հայկական ծագման ապրանքների արտահանում

  • 2017թ. 2 մլրդ դոլար
  • 2025թ. 4,46 մլրդ դոլար

Աճը՝ ավելի քան 2,2 անգամ։ Սրա մեջ վերաարտահանում, ոսկի…չկա։

Արտադրողականություն (մարդ/ժամ)

  • 2017թ. 5,6 դոլար
  • 2025թ. 11,3 դոլար

Աճը՝ ավելի քան 2 անգամ։ Այս աճը չէր կարող տեղի ունենար, առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսները ամբողջությամբ կամ մեծ մասը», գրել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print