Ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, ով զրկվել էր բոլոր տիտղոսներից Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին։

Իրավապահները հայտարարել են, որ քննում են մի բողոք, որում նշվում է, թե նախկին արքայազնը գաղտնի նյութեր է տրամադրել Էփշտեյնին։

ԱՄՆ-ում հրապարակված Էփշտեյնի գործով փաստաթղթերի հսկայական զանգվածից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին է փոխանցել Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր ուղևորությունների մասին հաշվետվություններ, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print