«ԱԶ Ալկմարի» հետ հանդիպումից առաջ «Նոան» ներկայացրել է առաջին ֆուտբոլային կոմիքսը, որը նվիրված է այսօրվա խաղին:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում փետրվարի 19-ին Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»։
««Նոայի» սուպերհերոսները». անիմացիոն հոլովակը վերնագրել է ֆուտբոլային ակումբը:
«Այսօր մարզադաշտում կմիավորենք մեր բոլորի գերմարդկային ունակությունները, բայց մեր շարժիչ եւ ամենակարեւոր ուժի աղբյուրը դուք եք: Առա՛ջ, «Նոա», առա՛ջ Հայաստան»,- երկրպագուներին ուղղված խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայութունը:
«Նոա» (Հայաստան) – «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)՝ 21:45

