Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
2026թ. ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15 հազ. 745 շահառու, վճարվել է շուրջ 11.6 մլրդ դրամ։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
․ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տունկառուցելու դեպքում,
․ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Մանրամասներն այստեղ՝ ՀՀ ԱՍՀՆ (https://t.me/mlsaofra/567)

