Հայաստանում անհրաժեշտ է հեշտացնել էլեկտրամեքենաների լիցքակայանների աշխատանքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Վերջինս նշել է, որ լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում։ Հետեւաբար, դրանք պետք է ստանան համապատասխան լիցենզիա, իսկ կարգը չափազանց դժվարացված է։
Վարդանյանի խոսքով պետք է հասկանալ, որ տվյալ դեպքում վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիա, այլ լիցքավորման ծառայություն։ Ուստի, էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես, ասենք, էլեկտրակայանները կամ էլեկտրաէներգիա մատակարարողները։
«Այսպիսով, էլեկտրաէներգիայի կետերի համար բացառություն կարվի։ Նման թույլատրող ընթացակարգեր նրանց պետք չեն լինի»,- եզրափակել է Վարդանյանը։

