«Ռուսական երկաթուղիներ»-ով Հայաստան հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր․ ասվում է հոլդինգի Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Պավլովը խորհրդի եզրափակիչ նիստում հայտնել է, որ այս երթուղին նախատեսում է հետագա զարգացում։
Պավլովը նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո՝ 2025թ․ նոյեմբերին, երկարամյա դադարից հետո, Ռուսաստանից Հայաստան է մեկնել առաջին հացահատիկով բեռնված գնացքը։
«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել տրանսպորտը այս երթուղով», – ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանը ադրբեջանական երկաթուղով առաջին խմբաքանակն է ուղարկել Հայաստան՝ հացահատիկի 15 վագոն:
Մինչև ս․թ․ հունվարի վերջը այս երթուղով նախատեսվում է ուղարկել ևս 132 հացահատիկային երկաթուղային վագոն։ Քննարկվում են նաև այլ կատեգորիաների բեռների մատակարարումները։

