Դ․Պեսկովը՝ Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ միջուկային համագործակցության մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցությանը։

«Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի», – նշել է Պեսկովը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանը լինելով միջուկային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, կարող է առաջիկա տարիներին ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print