Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում կրակոցներ են հնչել։ Տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ մոտ 25-ը բժշկական զննում է անցնում։
Ըստ նախնական տեղեկությունների, կրակողը կին է եղել։
Դպրոցը փակ կլինի մինչև շաբաթվա վերջ։

