ԱՄՆ դեսպանատունը կոչ է աներել ամերիկացիներին շտապ հեռանալ Իրանից։
«Իրանի կառավարությունը շարունակում է սահմանափակել բջջային, ստացիոնար և Ազգային ինտերնետ ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից թռիչքները:
ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, պլանավորեն կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը»,- ասվում է դեսպանատան զգուշացման մեջ։
Նշենք, որ այսօր Օմանում պետք է հանդիպեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը, Ջարեդ Քուշները և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

