Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահի հետ

ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահ Դևիդ Կուպերի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել IPBES-ի շրջանակում։ Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական հարցերը, Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (GBF) իրականացման ընթացքը և կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ու ֆինանսավորման հնարավորությունները։

Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հաշվի առնելով Դևիդ Կուպերի երկարամյա աշխատանքային փորձը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում, զրուցակիցները քննարկել են կոնվենցիայի ներքո ընթացող մի շարք գործընթացներ, այդ թվում 2026 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում հյուընկալվող COP17 համաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցեր։ Գնահատականներ և մոտեցումներ են փոխանակվել Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) իրականացման ընթացքի վերաբերյալ և ձևակերպվել են առաջնահերթ համագործակցության ուղիներ։ Քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանության ոլորտում ֆինանսավորման ուժեղացման և միջազգային համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print