«Դուրանդաղ ցեխային հրաբուխը, որը հայտնի է իր ակտիվությամբ և գտնվում է Գոբուստանի երկրաբանական շրջանում (Բաքվի մոտ), վերստին արթնացել է։ Ակտիվ փուլի ընթացքում, որը տևել է մոտ 15 րոպե, հայտնվել է միքանի հարյուր մետր բարձրությամբ բոցի սյուն, և մեծ քանակությամբ բրեկչիա՝ հրաբխային փշրաքար է դուրս նետվել։ Սա Ադրբեջանում գրանցված ամենահզոր ցեխային հրաբխի ժայթքումներից մեկն էր», – հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան։
Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դուրս նետված ցեխի միջին հաստությունը կազմում է մոտ 0,9 մետր, իսկ դրա ընդհանուր մակերեսը՝ 14 հեկտար։

