Ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է, որն օրինական ուժ է ստանում միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում: Շատերը, սակայն, ուշադրություն չեն դարձնում ամուսնության գրանցմանը՝ պատճառաբանելով, թե դա էական նշանակություն չունի: Փաստաբան Ռուբեն Ղազարյանը բացատրում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ չգրանցված միությունը:







