Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print