Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print