Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, 30-ամյա վարարոդը մահացել է։
Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատել են պարեկները։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

