Ծխախոտի և ալկոհոլի վաճառքի ժամանակ հաշվարկային փաստաթղթերում պարտադիր է նշել հսկիչ նշանների տվյալները․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է.

«Հարգելի հարկ վճարող, 2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է ներառել նաև այդ ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը»։

Իսկ ի՞նչ եղանակով է այն ներառվում հաշվարկային փաստաթղթերում։

ՊԵԿ-ի տարածած տեսանյութում շաբաթվա հարցին պատասխանում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մասնագետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print