Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Հունվարի 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ին սպասվում է մառախուղ։

