Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը Սիսիանում նշանավորվեց քայլերթով։ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից բազում քաղաքացիներ շարժվեցին դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի կյանքը զոհած հայորդիների հիշատակի առջև։







