3 մլն զբոսաշրջիկ Հայաստանում 2030-ին․ սա է կառավարության և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման նոր ծրագրի նպատակը։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն այցելությունների թվի ավելացմանը, այլև զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանն ու մարզերի զբոսաշրջային ներուժի ամբողջական իրացմանը։







