Արջի քոթոթներն ապահով եւ խնամված են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Նուդլ և Շեբա անունով քոթոթները ապահով և խնամված են FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։

«Նրանք ընդամենը փոքրիկ քոթոթներ էին, երբ փրկվեցին անազատությունից։ Նրանց ապագան մշուշոտ էր, քանի որ նրանք ծնվել էին անազատության մեջ և մարդու անմիջական ներկայությամբ, բնազդային կարևոր հմտությունները չէին ձևավորվել, ինչը նշանակում էր, որ նրանք երբեք չեն կարողանա ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ։

Այսօր Նուդլն ու Շեբան ապահով և խնամված են FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Թեև նրանք չեն կարող վերադառնալ անտառ, մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի նրանք ապրեն բնականին առավելագույնս մոտ միջավայրում՝ ստանալով անհրաժեշտ սնունդ և մասնագիտական խնամք»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print