2025թ. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788.800 դոլարի վառելիք

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից հայտնել են, որ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788․800 դոլարի վառելիք։

Ինչպես հաղորդվել էր նախկինում, 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է առաքվել 1220 տոննա AI-95 տեսակի վառելիք։

Նշենք, որ 2026թ. հունվարի 9-ին ևս Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է 1742 տոննա AI-95 բենզին, 956 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին, սակայն սրանց գնի մասին տեղեկատվություն չկա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print