Հունվարի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կրառմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

