Հավելված՝ ՀՀ ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիան փոխանցելու համար

Ներբեռնեք Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը PlayMarket-ում և AppStore-ում և փոխանցեք ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների մասին ինֆորմացիան։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

Կատարեք տեղորոշում, լուսանկար, նշեք մեկնաբանություն, էլ. հասցե և «Հաստատել» կոճակը։

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։

Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print