Հանրապետության տարածքում hունվարի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, հունվարի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Հունվարի 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

